Աշխարհի ամենալավ մայրիկը

մայրիկԼինում է,  չի լինում մի մայրիկ է լինում։ Այդ մայրիկի անունը լինում է Արուս, իսկ նրա դստեր անունը լինում է  Էլեն։  Էլենը գիտեր, որ  Մարտի ութը մայրիկների տոնն էր և նա բացիկ մտածում էր սարքեր,  թե ոչ։

—Ես հիմա  բացիկ կսարքեմ,-և  Էլենը   մտածում էր, թե ինչ գրեր  բացիկի մեջ։

—Սիրելի մայրիկ, շնորհավոր քո լավ օրը  ցանկանում եմ քեզ առողջություն, բարություն  և լիքը-լիքը լավ բաներ։

Եվ Էլենը ինչ մտածեց գրեց բացիկի մեջ։ Անցավ մի քանի օր և եկավ  Մարտի ութը։

—Մայրի՝կ,   տոնդ շնորհավոր ցանկանում եմ քեզ երջանկություն, առողջություն և մնաս այդքան բարի ,-ասում էր Էլենը  և բացիկը  տվեց։

—Շնորհակալ ,եմ իմ աղջիկ ես այսքան  լավ նվեր չէի սպասում,-մայրիկը մի փոքր աչքերը լցրեց, բայց շատ ուրախացավ։

 

 

Թողնել մեկնաբանություն